Հասարակություն

Խոսքի և արտահայտվելու ազատության ինդեքսում Հայաստանը 46-րդն է

Հրապարակվել է 2022 թվի Ազատության արտահայտվելու իրավունքի ամենամյա զեկույցը, որում չափվում է, թե ամեն մարդ որքան ազատ կարող է արտահայտել իր կարծիքը, շփվել և մասնակցել հասարակական կյանքին, հրապարակել հաղորդագրություններ ինտերնետում, դուրս գալ փողոց, հետաքննել և ստանալ տեղեկատվություն:

Զեկույցի համաձայն՝ մեր տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է. 78 ինդեքսով նա զբաղեցնում է 43-րդ տեղը։ Հայաստանը 46-րդ տեղում է՝ 76 ինդեքսով։ Երկու պետություններն էլ դասակարգվում են որպես չափավոր սահմանափակումներ ունեցող երկրներ։

Ադրբեջանը 10 ինդեքսով զբաղեցնում է 136-րդ տեղը՝ հետևելով Աֆղանստանին։ Թուրքիան 141-րդ տեղում է։ Երկու պետություններն էլ դասակարգվում են որպես երկրներ, որտեղ կարծիք արտահայտելու ազատության հետ կապված իրավիճակը ճգնաժամային է։