Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն հոիլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։