Հասարակություն

Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Սևանի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Երևան ճանապարհին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է՝ իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: