Հասարակություն

«Կորոնավիրուսի համավարակը հեռու է ավարտվելուց»․ ԱՀԿ ղեկավար

COVID-19 կորոնավիրուսային համավարակի ավարտը մոտ չէ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը։

ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատվաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պետք է առաջարկեն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարեցները, բուժաշխատողները և հղի կանայք:

Վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։