Հասարակություն

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի մասնագետներն ուսումնասիրելու են Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը

Հուլիսի 26-ին և 27-ին տեղի է ունենալու ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի համատեղ ջանքերով։ 

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի մասնագետներն ուսումնասիրելու են Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը և գնահատելու են դրա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպվելու են դասընթացներ ֆրանչայզինգի բիզնեսով հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար։

Երկկողմ հետաքրքրության դեպքում ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը կարող է լուրջ կամուրջ դառնալ ֆրանչայզինգի ոլորտում  հայ-ամերիկյան նոր բիզնես կապերի ձևավորման և զարգացման համար։