Հասարակություն

Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան ցած է նետվել Կիևյան կամրջից

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել: 

Ինչպես գրում եմ shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը: 

 Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննիչը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 23-ամյա Արտյոմ Մ.-ն էր: