Հոլոգրաֆիկ Հերացին միջնադարից ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմիպիադայի մասնակիցներին: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։
«Օլիմպիադան այս պահին մեկնարկում է մեր մայրաքաղաքում»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը Երևանում անցկացվելու է «Կենսաբանության» միջազգային 33-րդ օլիմպիադան:
Հայաստան են ժամանելու 64 երկրի աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակություններ, ինչպես նաև աշակերտական պատվիրակության ուղեկցողներ. ընդհանուր առմամբ՝ շուրջ 500 մասնակից: