Հասարակություն

Արևիկ բնակավայրում վարչապետը ծանոթացել է մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին

Մեծամոր խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին:

Շինաշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ: