Հասարակություն

Վարչապետը Հովտամեջում է. գյուղացիների խնդիրը պարարտանյութի բարձր գներն են (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները շարունակվում են։ Այս պահին նա Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում է։

«Հովտամեջ համայնքում ծանոթացա Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- գրել է վարչապետը:

Գյուղացիները հիմնական խնդիր համարեցին պարարտանյութի գների բարձրացումը, որը, ըստ Փաշինյանի, ողջ աշխարհում է խնդիր դարձել։