Հունիս ամսվա ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու և Համլետավան գյուղի մատուռի ուսումնասիրման, թվայնացման և մաքրման աշխատանքները:
Եկեղեցիների տարածքը մաքրվել է բուսաշերտից, աղբից: Ժամանակի ընթացքում Բարաբաթումի եկեղեցու շարվածքից թափված քարերը հավաքվել են եկեղեցու հարակից տարածքում: Մաքրման, թվայնացման աշխատանքներին հաջորդելու են հնագիտական պեղումներ։