Երևանի օղակաձև զբոսայգու սքեյթ-պարկում անցկացվել է «Գեղասահք անվաչմուշկներով» միջոցառումը: Նախագծին մասնակցելու նպատակով Երևանում էին անվանի մարզիկներ ու հայտնի սքեյթերներ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից:
Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ՀՀ անվաչմուշկի և սքեյթբորդինգի ֆեդերացիա» համատեղ նախաձեռնությամբ: Կազմակերպիչները վստահ են, որ միջոցառումը կխթանի Հայաստանում մարզաձևի մասսայականացմանն ու առողջ ապրելակերպի զարգացմանը: