Հասարակություն

Շնորհավորում ենք Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։  Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»։