Հասարակություն

Լեհաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Գառնի» և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում։ Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայությունը։

«Մեծամոր» արգելոց-թանգարանում հյուրերը ծանոթացել են հնագիտական եզակի ցուցադրությանը, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին և արդյունքներին։ 

Պատվիրակությանը ուղեկցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը: