Հասարակություն

Եկեղեցին կարծիքը չի փոխել. արդյո՞ք Քրիստոսի արձանը զբոսաշրջիկներ կբերի Հայաստան

Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ Կառավարության նախնական գնահատականը դրական է, քանի որ այն ՀՀ-ի համար կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումն այդքան էլ միանշանակ չէր ընդունել Մայր Աթոռը։ Մասնավորապես՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ եկեղեցին ընդունելի չի համարում Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այս մասին արտահայտվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կոչ աելով դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու կրոնական նորմերին անհամապատասխան նախաձեռնությունը։

Radar Armenia-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը՝ արտահայտված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, մնում է նույնը։

Այն հարցին, թե՝ արդյոք համաձայն չէ՞ նկատառման հետ, որ Քրիստոսի արձանը կարող է մեծացնել զբոսաշրջային հետաքրքրությունը, Տեր Եսային ասաց. «Ես չեմ կարող ասել կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը, թե՝ ոչ որովհետև դա ընդամենը կարծիք է»։