Հասարակություն

Մշակումն արգելված բույսեր են հայտնաբերել

Հունիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, մշակումն արգելված, թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու և օգտագործելու կասկածանքով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Կապանի 38-ամյա մի բնակչի:

Նա ոստիկաններին հայտնել է, որ Կապան քաղաքի իր հողամասում, ծաղկամանների մեջ, աճեցրել է կանեփ: Կանեփի թփերը հայտնաբերվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: