Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Երազ» այգում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 6-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, որը «Երազ» այգում «Տիր» հրաձգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով ականջի մասում նշված վնասվածքն է ստացել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: