Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում նշել է, որ երեք ավտորիտար ռեժիմներ հասել են ժողովրդավարական հաջողությունների եւ համալրել են հիբրիդների շարքերը՝ Մոլդովան, Կոսովոնվերջին տարիներին նաեւ՝ Հայաստանը։
Freedom House-ը մրցակցային է որակել Հայաստանում անցկացված վերջին երկու համապետական ընտրությունները. «Հայաստանում քաղաքացիներն օգտագործել են բողոքի շարժումը 2018-ին եւ մրցակցային ընտրությունների շարքը, վերջինը 2021թ., որպեսզի վճռականորեն վերջ դնի Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը»։
Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է նաև ՀՀ-ում ձևավորված նոր կուսակցություններին՝ մատնանշելով «Քաղաքացիական պայմանագիրը»։
Համաձայն Freedom House-ի՝ Հայաստանը աճ է արձանագրել ընտրական գործընթացում, ինչպես նաև դատական համակարգի անկախության ոլորտում: Սակայն, ըստ կազմակերպության, կոռուպցիայի մակարդակը փոփոխության չի ենթարկվել։