Օրերս Թբիլիսյան խճուղում կառուցվող շենքից բանվորը վայր է ընկել և տեղում մահացել։
Radar Armenia-ն ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ արտադրությունում դժբախտ պատահարների թիվը 2021թ. նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն ավելացել է մահացությունը։
2020թ. 2021թ.
Դժբախտ պատահար 24 21
Տուժածների թիվ 24 19
Որից մահվան ելքով՝ 3 4
Վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ հանքագործական արդյունաբերության ոը բացահանքերի շահագործման, նաև մշակող արդյունաբերության ոլորտում գրանցվել է 8-ական, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 5 դժբախտ պատահար։ Ի դեպ, 4 մահերից երեք դեպքը հենց վերջին ոլորտում է։