Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ում խաչերի տեղադրմանը, ընդգծելով, որ դրանք հայտնվում են տարերային կամ խուճապային տեմպերով։
Վարչապետի խոսքով. «Ուր գնում ես՝ պլաստմասից, երկաթից, չգիտեմ, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից խաչեր են: Պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, ես հանձնարարական եմ տվել, որ տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք ու գնահատական տանք»։
Փաշինյանն ասաց, թե քաղաքաշինությունը պետական կարևոր գործառույթ է. իր համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է։ Նա նշեց, թե շատ դեպքերում խաչերի տեղադրումը ոչ միայն կապ չունի Քրիստոնեության հավատի ու քաղաքաշինության հետ, այլև վարկաբեկում է և՛ Քրիստոնեությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը: