Կառավարությունը վերաբաշխում կատարեց պետբյուջեում և 13.3 մլրդ դրամ հատկացրեց 3 խոշոր բլոկով շինաշխատանքներ իրականացնելու համար՝ ջրամբարաշինություն, Երևանում ճանապարհաշինություն և միջին նորոգման աշխատանքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ճանապարհաշինությանը, նշեց՝ Երևանից մինչև Իջևան ամբողջ ճանապարհը լավ վիճակում է. «Իջևան մտնելիս մի կտոր կա, որը մի քանի կմ վատ վիճակում է: Երևի պետք է աշխատանքի ալգորիթմը փոխենք: Ենթադրենք՝ մի հսկայական հատված նորոգում ենք, մեկ էլ՝ մի 3 կմ հսկայական փոսերով հատված մնում է»:
Նա նաև անդրադարձավ Գյումրի-Վահրամաբերդ ճանապարհին. «Գյումրի-Վահրամաբերդ ճանապարհը նախագծելիս հաշվի առե՞լ ենք, որ Կապսում շինարարություն է սկսվելու և ծանր բեռնատարեր են գնալու այս ճանապարհով: Հանկարծ՝ Տաթև-Աղվանի իրավիճակում չհայտնվենք»: