Հասարակություն

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին կառավարության նախնական գնահատականը դրական է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, թե Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ Կառավարության նախնական գնահատականը դրական է:

Ըստ նրա. ««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են Կառավարություն, Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ ՀՀ-ի համար բավականին կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը :

Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն. այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այս որոշումները կկայացնենք, և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»: