ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ԱԺ նիստերին, մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ընդդիմության բացակայությանը։
Նա ընդգծեց ընդդիմադիրների՝ քննարկմանը ներկա լինելու անհրաժեշտությունը. «Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները գային այստեղ՝ քննարկումներ, առաջարկներ անելու:
Նրանց քաղաքական օրակարգը, վստահ եմ, ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ՀՀ իշխանություններին ձախողման հանգեցնելը»։