Հասարակություն

Բժշկական դիմակներ և թթվածնի խտացուցիչ սարքեր են նվիրաբերվել մարզերի ԲԿ-ներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական դիմակներ և թթվածնի խտացուցիչ սարքեր է նվիրաբերել ՀՀ մարզերի ԲԿ-ներին:

Մասնավորապես, հիմնադրամը մեծաքանակ դիմակներ և թթվածնի խտացուցիչներ է նվիրաբերել Նոյեմբերյանի, Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Բերդի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի, Արտաշատի, Արարատի, Վեդիի, Ապարանի, Սևանի, Մարտունու, Գավառի, Ալավերդու և Գյումրու բժշկական հաստատություններին: