Հասարակություն

Հայաստանում ավելացել է հյուրանոցների թիվը

Հայաստանում ավելացել է հյուրանոցների թիվը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2019թ. երկրում գործել է 769 հյուրանոց, 2021թ. նրանց թիվը դարձել է 915, որից 522-ը՝ Երևանում։

    
                                                               2019թ.    2020թ.    2021թ.

Հյուրանոցների թիվը                        769        847         915

որից Երևանում՝                                  410        480        522


Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հյուրանոցներում աշխատողների թիվը 2021թ. կազմել է 6759 մարդ, որից 4178-ն աշխատել են Երևանի հյուրանոցներում։

2021թ. հյուրանոցներն ունեցել են 33 մլրդ 409,4 մլն դրամի շահույթ, 2020-ին նրանց շահույթը կազմել էր 16 մլրդ 485.9 մլն դրամ։