ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 15-ից մեկնարկում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:
Ծրագիրը ներդրվելու է Երևանում` ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ում:
Նախատեսվում է տվյալ բժշկական կազմակերպություններում հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության 15%-ն ընդգրկել ծրագրի մեջ` հաջորդ տարվա ընթացքում հասցնելով ցուցանիշը մինչև 20%: