Հասարակություն

«Յունիբանկի» մասնաճյուղի պայթյունից մահացել է մաքրուհին. նոր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Յունիբանկը» մանրամասներ է ներկայացրել «Աշտարակ» մասնաճյուղում այսօր տեղի ունեցած պայթյունից՝ տեղեկացնելով, որ մահացել է մաքրուհին․

Ըստ հաղորդագրության. ««Յունիբանկի» «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները:

Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»։