Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Աշտարակ քաղաքում բանկի պայթյունից հետո տուժած քաղաքացիների մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»: