Հասարակություն

Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվել է ՀՀ մուտքի վիզա ստանալու կարգը

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվել է մուտքի վիզա ստանալու կարգը։ Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանություն կամ արտաքին գործերի նախարարություն ներկայացված հրավերի կարիք չունեն։ Այսպիսով, վերը նշված օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են.

I. Վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն (կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ​​ներկայացուցչություն):
II. Վիզայի համար դիմել էլեկտրոնային վիզաների համակարգով ( https://evisa.mfa.am/ ):
III. Ստանալ վիզա Հայաստանի Հանրապետության սահմանային հսկողության ցանկացած կետ ժամանելուն պես, եթե այդ քաղաքացիներն ունեն վավեր կացության իրավունք կամ վավեր վիզա հետևյալ երկրներից որևէ մեկում.

1) ԵՄ անդամ երկրներ
2) Շենգենյան գոտու պետություններ
3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ
4) Ավստրալիա
5) Նոր Զելանդիա
6) Կորեայի Հանրապետություն
7) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
8) Կանադա
9) Ռուսաստանի Դաշնություն
10) Ճապոնիա
11) Սաուդյան Արաբիա
12) Քուվեյթ
13) Արաբական Միացյալ Էմիրություններ
14) Կատար
15) Բահրեյնի թագավորություն
16) Օման։