Հասարակություն

Ադրբեջանցի պատմաբանը Երևանի «Կապույտ մզկիթը» համարում է ադրբեջանական

Ադրբեջանցի պատմաբան, հետազոտող Սաբուհի Հուսեյնովը, ադրբեջանական APA.az-ին տված հարցազրույցում, հայտարարել է, որ «Թեփեբաշի Երևանի իրանական «Կապույտ Մզկիթը» Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդն է»»։ 

Հուսեյնովը պնդում է, որ «Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է»։ Ըստ Հուսեյնովի, իբր պատճառն այն է, որ Երևանում 1917թ. «ապրում էր մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920թթ.  Երևանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին» և այդ պատճառով Երևանի «Կապույտ Մզկիթը» չի կարելի անվանել պարսկական։