Շուրջ 2 միլիարդ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքում ֆոտովոլտային կայաններ են տեղադրվում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Կառավարության, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրով էլեկտրաէներգիայի խնայողություններ կլինեն մշակույթի տներում, մարզադպրոցներում, մանկապարտեզներում և համայնքային այլ կառույցներում: