Հասարակություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը արձագանքել է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր՝ հուլիսի 4-ին, մեկնաբանություն է տարածել Հայաստանում իր դեսպանատունը բացելու Կանադայի կառավարության ծրագրերի վերաբերյալ:

«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է Կանադայի ԱԳ նախարարության կողմից, այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը։ 

Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։ Այս սյուժեն ցուցիչ է այն պետությունների իշխող շրջանակների կողմից մնացած աշխարհի ընկալման տեսանկյունից, որոնք իրենց դասում են «ոսկե միլիարդի» շարքին։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում ընկած է այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ այս ամբարտավան վերաբերմունքը»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանում դեսպանատան բացման մասին նախորդ շաբաթ հայտնել էր Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։