Հասարակություն

Որքա՞ն են ավելացել դեպի ՌԴ ծիրանի արտահանման ծավալները

2021թ. Հայաստանում ավելացել են ծիրանի, բալի, դեղձի, նեկտարինի, սալորի արտահանման ծավալները։ ՀՀ ՊԵԿ-ը այս մրգերը դասակարգել է նույն ապրանքային կոդի տակ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այդ մրգերի արտահանումը նախորդ տարի ավելացել է 19 հազար 384.5 տոննայով։

Արտահանումների ծավալը

2021թ. 63 հազար 551 տոննա

2020թ. 44 հազար 166,5 տոննա

2019թ. 29 հազար 842,7 տոննա

 

Ծիրանը հիմնականում արտահանվել է դեպի ՌԴ.

2021թ. 62 հազար 103,1 տոննա

2020թ. 43 հազար 477,3 տոննա

2019թ. 27 հազար 807,2 տոննա։

Ա.Գ.