Հասարակություն

«Պոլիտեխնիկական համալսարանը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում»․ Ավինյան

ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երեկ մասնակցել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով, և այս ավանդույթն, անկասկած, այսուհետ կպահպանվի։

Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում և մոտ ապագայում դեռ շատ անդրադարձներ կունենանք համալսարանին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթելով շարունական զարգացում և հաջողություն բոլոր նախաձեռնություններում»։