Հասարակություն

Միքայելյանը հրաժարվել է. ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը։ 

Բանն այն է, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: Սակայն Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը՝ տեղեկացնում է ԲԴԽ պաշտոնական կայքը։