Հասարակություն

Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։

Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, միջին մասնագիտական կրթությունը, պարենային անվտանգությունը և որպես հեռանկարային ուղղություններ նշել արդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղերը։

«Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի նշված ուղղություններում համագործակցությունը կայանա»,- ասել է Վահան Քերոբյանը։

«Մենք մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է»,- նշել է  Սվենյա Շուլցեն և վստահեցրել, որ Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին: