Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին գրված է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։
Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»։