Հունիսի 16-ից 18-ը Վարշավայում տեղի ունեցավ 9րդ ամենամյա Նիկոտինի Գլոբալ Ֆորումը, որի խորագիրն էր «Ծխախոտի Վնասի Նվազեցումը այստեղ է ընդմիշտ»։ Ֆորումի շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած առաջատար հանրային առողջության մասնագետներ, բժիշկներ, սպառողների շահերը պաշտպանող կառույցներ քննարկում էին սիգարետի պակաս վնասակար այլընտրանքների վերաբերյալ առողջապահական, գիտական և օրենսդրական հարցեր, կարևորելով դրանց դերը Ծխախոտի Վնասի Նվազեցման ռազմավարության մեջ։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին տասնյակ երկրներից ուսումնասիրություններ և վիճակագրություն, որոնք ցույց են տալիս ծխելով պայմանավորված հոսպիտալացումների և մահացության նվազում այն երկրներում, որտեղ ներկայացված են սիգարետի պակաս վնասակար այլընտրանքները, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները, ծխախոտի տաքացման համակարգերը, նիկոտինային բարձիկները և այլն։ Ավելին, ամենահաջողված փորձը հենց այն երկրներում է, որտեղ գործում են ռիսկին համապատասխան տարբերակված սահմանափակումներ։
Այսպիսով, Ֆորումի ժամանակ Լունդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կարլ Ֆագերստրոմը ներկայացրեց սիգարետ ծխելու դեմ պայքարի Շվեդական օրինակը։ Պարզվում է, Շվեդիան միակ եվրոպական երկրին է, որտեղ սիգարետ ծխողների թիվը բնակչության 5%-ից էլ պակաս է։ Փորձագետները հանգում են այն եզրահանգման, որ սիգարետ ծխողների քանակի նվազեցումը պայմանավորված է երկրում առանց ծուխ այլընտրանքի առկայությամբ և վնասը նվազեցնելու տեսանկյունից չափահաս ծխողներին այդ արտադրանքին անցնելուն խրախուսելով։

Ըստ Պատրասի համալսարանի և Հունաստանի Արևմտյան Ատտիկայի համալսարանի հանրային առողջության դպրոցի առաջատար հետազոտող Դոկտոր Կոնստանտինոս Ֆարսալինոսի` օրեցօր աճող գիտական հիմնավորումները ապացուցում են, որ առանց այրման աշխատող այլընտրանքները սիգարետ ծխելու դեմ պայքարի ամենա արդյունավետ միջոցներից են։
Ծխախոտի վնասի նվազեցումը մեծ տարածում գտած հանրային առողջության ռազմավարություն է, որը խրախուսում է սիգարետից հրաժարվել չպատրաստվող ծխողներին նախապատվությունը տալ առանց այրման նիկոտինի մատակարարման այլընտրանքների։ Այս պնդումը հիմնված է այն փաստի վրա, որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ այրման արդյունքում առաջացած ծուխն ու դրա մեջ առկա վնասակար նյութերը։