Հասարակություն

Ո՞ր ապրանքները կարող են հետաքրքրել ՀՀ և Բենինի շուկաներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։

Նախարարի տեղակալն առաջարկել է ուսումնասիրել, թե հատկապես որ ապրանքները կարող են հետաքրքրել երկու երկրների շուկաներին՝ հետագայում արտահանումներ կազմակերպելու նպատակով։ 

Դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն պատրաստակամություն է հայտնել նույնպես ջանքեր գործադրել Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ։