ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 30-ին մասնակցել են «CHEMEX 2022․ Քիմիա․ Ֆարմա․ Բիոտեխ․ նոր մարտահրավերներ» եռօրյա համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովի հիմնական նպատակն էր միավորել Հայաստանի, Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների կարողությունները, կառուցել արդյունավետ երկխոսություն ոլորտի ներկայացուցիչների միջև և ստեղծել կառուցողական համագործակցություն քիմիական, դեղագործական և կենսատեխնոլոգիական ճյուղերի զարգացման համար։
Հնչել են ելույթներ քիմիա-դեղագործական կլաստերների, ԵԱՏՄ տարածքում միասնական իրավական դաշտի ստեղծման, բիոտեխնոլոգիաների ներկայի և ապագայի, դեղագործական ստանդարտների ու քիմիական ռեակտիվների և արդիական այլ խնդիրների վերաբերյալ։