«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը։
«ՇՄՆ«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ՝ հունիսին իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ֆոտոբռնիչ սարքերի կողմից 2022 թվականի մայիսի 5-ին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է՝ Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը»,- հայտնում են ԾՄ նախարարությունից։ ։