Խծաբերդում գերևարվածների հարազատներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։
Գերիների ծնողների խնդրանքով հյուպատոսն ընդունել է 5 ծնողի, և խոստացել նրանց պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։