ԱԺ-ն արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Արթուր Դավթյանին, Գևորգ Գյոզալյանին:
Երեք թեկնածուներն էլ ստացան 68 կողմ ձայն․ Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները. խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է նիստերը։