Հասարակություն

Վլադիմիր Սպիվակովն այցելել է Զինվորի տուն

Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովն այցելել է Երեւանում գտնվող Զինվորի տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Զինվորի տանն ընտանիքներ են կազմում, երեխաներ են ծնվում, փառք Աստծո, դա մեծ երջանկություն է: Նշանակում է՝ այստեղ շարունակություն կա… Զինվորի տունը շատ լավ օրինակ է մարդկանց համար, թե ինչպես չգտնվել միայն սեփական «ես»-ի շրջանակում, ինչպես դուրս գալ դրանից: Այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք մարդ եք…», - Վլադիմիր Սպիվակովի խոսքերը մեջբերել է Մուրադյանը: