Դատական համակարգում կան կլաններ, խմբավորումներ։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ցանկանում ենք դա: Հայաստանում կան ազնիվ ու նվիրյալ դատավորներ: Բայց դատական համակարգում կան կլաններ ու խմբավորումներ:
Այն նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019 թվականին հարցազրույց տալիս ու ասում՝ վարչապետը, որ պահին ասի՝ հրաժարական տուր, ես կտամ, հետո Կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս։ Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունը կա, թող ձայնագրությամբ քննություն լինի»,- ասել է վարչապետը: