Հասարակություն

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածու է առաջադրել

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: 

Ինչպես հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ներկայացված թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու: