Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից Sputnik Վրաստանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող Է մոտավորապես 7-10 օր պահանջվել:
Հիշեցնենք, նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս Էր եկել ափերից եւ ողողել մայրուղին, որը տանում Էր վրաց-ռուսական սահման: Վնասվել Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի):
Վնասվել Է ճանապարհի մինչեւ 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ Է եղել վերականգնողական աշխատանքներին: