Հասարակություն

Արևաբույր գյուղում անասմագոմի տանիք է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 14։34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը՝ մոտ 12 քմ, 4 փայտե հենասյուն և 1 պատուհան (մոտ 0,5 քմ)։