Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ առաջին անգամ անգլերեն երգ է գրել։ Ստեղծագործությունը կոչվում էր June Song, այն կատարել է ռուս երգչուհի Լյուսյա Չեբոտինան, հայտնում է «Косомольская правда»-ն։
Զախարովան պատմել է, որ նախկինում ծանոթ չի եղել Չեբոտինայի հետ։ Զախարովան գոհ է մնացել կոմպոզիցիայի դեմոտարբերակից։ Դիվանագետը նշել է, որ իրեն դուր է եկել, թե «ինչպես է երգվել եւ ապրվել յուրաքանչյուր նոտան»։