Հասարակություն

Մեկնարկել են FLY BAGHDAD ավիաընկերության Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են՝ FLY BAGHDAD ավիաընկերությունը հունիսի 23-ից մեկնարկել են Բաղդադ-Երևան-Բաղդադ երթուղով չվերթերը:

Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: