Հասարակություն

Ավտոտեխսպասարկման կենտրոնում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ։

«Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վերջիններս  տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»: